Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի. ԱԳՆ

Մանրամասներ
ագն

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ պատասխանել է.

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր, որ հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։ Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին արդեն նորոգվել է եւ պատրաստ է, տեղեկացրել է Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի եղել է ԱՄՆ դեսպանը եւ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։

Առայժմ պաշտոնական տեղեկություն նախատեսված հանդիպման մասին չկա։