Դոլարն ու եվրոն էժանացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 387.60  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.12 դրամ (նվազել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.31 դրամ (նվազել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում է 424-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.23 դրամով, վաճառվում է 4.32-4.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.26-4.27 դրամով: