Հորինվածքը, որ սկսվել էր 60 տոկոսով, այժմ իջել է 50-ից ցածր. Մենք այս գիշեր չենք քնելու. Քըլըչդարօղլու

Մանրամասներ

Հորինվածքը, որ սկսվել էր 60 տոկոսով, այժմ իջել է 50-ից ցածր։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ մեկնաբանելով ընտրության արդյունքները։

«Քվեարկության դիտորդները և ընտրահանձնաժողովների աշխատակիցները երբեք չպետք է լքեն իրենց տեղերը։

Մենք այս գիշեր չենք քնելու, իմ ժողովուրդ։

Ես ուզում եմ, որ, գրողը տանի, դուք ապահովեք տվյալների գրանցումը մարզերում»,- նշել է նա։