Փողոցներ կանվանակոչվեն, արձանների տեղադրման թույլտվություններ կտրվեն. Երևանի ավագանին նիստ է գումարել

Մանրամասներ

Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 18-ին գումարել է ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդե նիստը:

Օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից 9-ը չի զեկուցվում:

  1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
  2. Երևան քաղաքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
  3. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
  4. Գույք նվիրելու մասին: (Չզեկուցվող)
  5. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
  6. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
  7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
  8. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
  9. Երևանի Ե.Չարենցի փողոցի հ.44 շենքի հ.28 բնակարանի` 64,7 քմ ½ մասը  անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
  10. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
  11. Երևան քաղաքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
  12. Երևան քաղաքում Ֆրունզե Դովլաթյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  13. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
  15. Երևան քաղաքում Եգիպտոսի հրապարակ անվանակոչելու մասին:
  16. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
  17. Ավրորա Մարդիգանյանին նվիրված արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
  18. Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
  19. «Երևանի հ.180 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
  20. «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
  21. Երևան քաղաքում Պարիս Հերունու անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  22. Երևան քաղաքում Թերեզա Միրզոյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  23. Երևան քաղաքում Սուրեն Սաֆարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
  24. Երևան քաղաքում Արա Հարությունյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: