Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. Արայիկ Հարությունյան

Բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, եւ առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են

Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագծին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, եւ առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:

Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետեւ գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում»: