ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշումից հետո փաստաբաններին ասել է, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այլ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Ալումյանի խոսքով՝ Վերանքնիչ դատարանի որոշումն իրենց համար սպասելի էր.
«Որոշումը գնահատում եմ բացասական, այն իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։ Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթ ունի, այն կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»,–ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ պարտադիր բողոքարկելու են այս որոշման դեմ։
«Հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ», - նշեց Հայկ Ալումյանը։
0Comments