Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի

Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում աջակցել է ռուսական կողմի հայտարարություններին, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է հասնել ոչ թե հրադադարի, այլ դարավոր խաղաղության։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։

Լրագրողը նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ է ճանաչում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և նրա շրջապատին։ Նա հետաքրքրվել է, թե ինչ զիջումների կարող է գնալ Ռուսաստանը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Թե ինչ զիջումների կարող է գնալ Ռուսաստանը, պետք է հարցնել հենց ռուսներին»,- նկատել է Լուկաշենկոն՝ հավելելով. «Դոնբասում մի փոքր հատված է մնացել է, որը Ռուսաստանը դեռ չի գրավել՝ մոտ 9 կամ 11 տոկոսը»։

«Եթե պատերազմը շարունակվի, նրանք (ռուսական զորքերը՝ խմբ.), միևնույն է, կհասնեն Դոնբասի սահմաններին։ Պետք է ելնել այս հանգամանքից, եթե չլինի այն էսկալացիան, որի մասին ես խոսել եմ»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նկատի ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հակամարտության մեջ անմիջական ներգրավման հնարավոր սցենարը։

Share.