Ռուսաստանն այժմ յուրաքանչյուր հինգ ժամը մեկ մեկ բալիստիկ հրթիռ է արտադրում և շարունակում է արագացնել արտադրության տեմպերը. հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան՝ Բեռլինում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 72-րդ տարեկան նստաշրջանի ընթացքում։

Նրա խոսքով՝ միայն հոկտեմբեր ամսին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 153 բալիստիկ հրթիռ։

Խմարան նշել է, որ Ռուսաստանի հիմնական թիրախներն են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն ոչնչացնում է նաև Ուկրաինայի էներգետիկ համակարգը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է նաև ռուսական անօդաչու թռչող սարքերի կիրառման կտրուկ աճի մասին։ Եթե տարեսկզբին Ռուսաստանն ամսական արձակում էր 300-ից պակաս ռեակտիվ շարժիչով ԱԹՍ, ապա հոկտեմբերին դրանց թիվը գերազանցել է 4 հազարը։

Խմարան անդրադարձել է նաև հանգստյան օրերին Ուկրաինայի ուղղությամբ իրականացված զանգվածային հարձակմանը, որի ընթացքում, օգտագործվել է 404 անօդաչու թռչող սարք և 111 հրթիռ, որոնցից 27-ը՝ բալիստիկ։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել ռուսական հրթիռային կայանքներին և պաշտպանական արդյունաբերության գործարաններին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ երկրի առաջնահերթ կարիքը շարունակում է մնալ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ապահովումը։

Share.