Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Ռուսաստանն իրավունք ունի ազգային անվտանգությունն ապահովելու համար կիրառել բոլոր առկա միջոցները, այդ թվում՝ միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում մինչ այժմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի առաջացել, թեև Կիևն ու արևմտյան երկրները, Մեդվեդևի պնդմամբ, դրա համար արդեն իսկ ձևական առիթներ են ստեղծել։

«Աղետների հանգեցնող ոչ միջուկային միջոցների զանգվածային կիրառումը հնարավոր է դարձնում Ռուսաստանի կողմից կանխարգելիչ միջուկային հարվածը։ Արևմուտքի կողմից Կիևին միջուկային զենքի գաղտնի կամ քողարկված մատակարարումները կհանգեցնեն Ռուսաստանի օրինական կանխարգելիչ միջուկային հարվածին»,— հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական միջուկային զենքի կիրառման պայմաններն ու իրավական հիմքերը հստակ սահմանված են։

«Նշված սցենարների դեպքում պետության ղեկավարը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է կիրառել միջուկային զենք»,— ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Կիևն ու նրա արևմտյան հովանավորները չպետք է վտանգավոր պատրանքներ ունենան։

Share.