Մենք միջուկային նոր կայան, նոր ատոմակայան ենք կառուցելու։ Այս մասին Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք էներգիայի տարբեր տեսակները զարգացնելու ենք: ԹՐԻՓՓ ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, տրանզիտ բազմաձևը և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ, մենք արդեն կապակցված ենք Իրանի հետ, մենք արդեն կապակցված ենք Վրաստանի հետ, և մենք ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա:

Սա իրոք շատ կարևոր և անհավատալի վերափոխում է, իսկապես այս նախագիծը’ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն»,- ասել է Փաշինյանը:

Share.