Էստոնիայի կառավարությունը նոյեմբերի 20-ին կայացած նիստում որոշում է ընդունել դեկտեմբերի 1-ից փակել էստոնա-ռուսական ավտոմոբիլային սահմանային անցակետերը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Սահմանային անցումները կփակվեն Էստոնիա-Ռուսաստան սահմանի բոլոր անցակետերում՝ Նարվա-1, Նարվա-2, Կոյդուլա, Լուհամաա և Սաատսե։ Վեց ամիս անց կառավարությունը կգնահատի, թե արդյոք անհրաժեշտ է փոխել սահմանափակումները, որոնք մտցվել են ի շահ ազգային անվտանգության և հասարակական կարգի», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը։

Նրա պնդմամբ՝ որոշման ընդունման համար հիմք են դարձել Ռուսաստանի թշնամական գործողությունները, այդ թվում՝ պաշտպանական ձեռնարկությունների վրա իրականացված գրոհները։ Վերջին դեպքը նոյեմբերի 13-ին Ուկրաինայի համար անօդաչուների արտադրությամբ զբաղվող Threod Systems ձեռնարկությունը հրկիզելու փորձն էր, նշել է Միխալը։

Share.