Հարավային Կորեայում 2016 թվականից ի վեր առաջին անգամ խոլերայով վարակման դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Վարակվածը դիմել է շտապ օգնության բաժանմունք՝ երկրի հարավ-արևելքում գտնվող նավահանգստային Չհանվոն քաղաքում։ Հիվանդը երեքշաբթի ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Ներկայումս բուժաշխատողները փորձում են պարզել վարակի աղբյուրը, ինչպես նաև հայտնաբերել այն անձանց, որոնց հետ հիվանդը շփում է ունեցել։

Հարավային Կորեայում խոլերայի վերջին երեք դեպքերը գրանցվել էին 2016 թվականին։ Այն ժամանակ վարակումը կապվել էր սննդի մեջ աղտոտված ծովամթերքի օգտագործման հետ։

Share.