Փարիզում թոշակառուների համազգային ցույց է տեղի ունեցել։ Նրանք բողոքում են 2027 թվականի սոցիալական ապահովության բյուջեի նախագծում ներառված միջոցառումների առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է  «Sortir a Paris» պարբերականը:

Թոշակառուները վրդովված են այն առաջարկից, ըստ որի՝ գնաճին համապատասխանող կենսաթոշակների լիարժեք ինդեքսավորումը պետք է կիրառվի միայն նրանց նկատմամբ, ում ընդհանուր կենսաթոշակային եկամուտը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի 85%-ը։ Ցուցարարները պահանջում են ինդեքսավորել բոլոր կենսաթոշակները, պահպանել գործող հարկային արտոնությունները և ապահովել բժշկական օգնության հասանելիությունը։

Կազմակերպիչները հայտնել են, որ մայրաքաղաքում հավաքվել է 30 000 ցուցարար։ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս եկան փողոց՝ պահանջելով բարելավել իրենց դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացան գների աճից դժգոհող մարդիկ, և ցույցերը տարածվեցին նաև այլ շրջաններում։

Share.