Օդեսայի կենտրոնին ռուսական զինուժի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել. հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Նրա խոսքով՝ զոհերի թվում երկու կին և մեկ տղամարդ են։
Հարվածը հասցվել է այսօր առավոտյան։ Սերգեյ Լիսակի տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենք և ուսումնական հաստատություն։ Հրդեհ է բռնկվել նաև մեկ ավտոմեքենայում, մի քանի այլ մեքենաներ վնասվել են։
