Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են ծովային չորաբեռնատար նավին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ երեքշաբթի ցերեկը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով օգտագործվող նավերին։

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածի հետևանքով խոցվել է ծովում ընթացող չորաբեռնատար նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։

Share.