Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու շրջանում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որից հետո երկինքը պատվել է գորշ ծխի սյունով։ Այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։
«Քիչ առաջ Քեշմի հյուսիս-արևմտյան հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Միաժամանակ, կղզու այս հատվածում երկինք է բարձրանում ծխի սյուն»,- հայտնում է լրատվամիջոցը։
