Մենք ոչ մեկի հետ կռված չենք, որ դեռ մի բան էլ հաշտեցման օրակարգ ունենանք։ Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։
Նա վստահեցրել է, որ Հայաստանը բոլոր հարցերը բարեկամական և գործընկերային մթնոլորտում՝ միմյանց շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելու օրակարգ ունի։
