Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները երկրի հարավային Հորմոզգանի նահանգում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Քուհեստակ քաղաքի շրջանում, ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին նոյեմբերի 13-ին հաղորդել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Մի քանի ժամ առաջ հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգը Քուհեստակի շրջանում կալանել և հաջողությամբ ոչնչացրել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը», – ասվում է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում գրառման մեջ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի երկրի «տարածքային ամբողջականությունը, ծովային սահմաններն ու ազգային շահերը պաշտպանելու համար»։
