Ֆրանսիայի իշխանությունները շաբաթ օրը Փարիզում սպասում են 30-60 հազար մարդու մասնակցությամբ բողոքի ակցիաների. հայտնում է LCI հեռուստաալիքը։ Մայրաքաղաքում երեք բողոքի երթ անցկացնելու հայտ է ներկայացվել։ Բոլոր երթերը կմեկնարկեն Հանրապետության հրապարակից։ Առաջին երթը կազմակերպում են «Դեղին ժիլետներ» շարժման ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս տարբեր պահանջներով, այդ թվում՝ գների բարձրացման դեմ։
Երկրորդ երթը նվիրված կլինի երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին, իսկ երրորդը կանցկացվի ի նշան ոստիկանության աշխատակիցների կողմից զենքի օրինական կիրառման կանխավարկածի մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ ամբողջ երկրում սպասվում է 50-60 տարբեր բողոքի ակցիա։ Իշխանությունները քննարկում են քաղաքներում հասարակական կարգի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները։
