Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում փոխվում է Վաշինգտոնի՝ անվտանգության երաշխավորի դերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա տարածաշրջանային վերադասավորման գործընթացում առանցքային դեր է վերապահել Թուրքիային, Իրաքին ու Սիրիային։
Բարաքի խոսքով՝ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում վերահսկել տարածաշրջանը կամ լինել դրա միակ անվտանգության երաշխավորը։ Նա նշել է նաև, որ Հորմուզի նեղուցը դարձել է ճնշման միջոց, ինչն ընդգծում է տարածաշրջանի համար անվտանգության այլընտրանքային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Իրաքի ներքին քաղաքականությանը՝ Բարաքը նշել է, որ ԱՄՆ-ն չի միջամտելու Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հարաբերություններին։ Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի իրաքյան կողմերի միջև։