ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա․ նրանք հանդիպում կունենան Պուտինի հետ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո խաղաղ կարգավորումն ավելի է մոտեցել։

Մոսկվա ժամանած Ուիթքոֆֆը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄԷ մայրաքաղաքում բանակցությունները մոտեցրել են խաղաղությունը, ասել է. «Հուսով եմ՝ այո»։

Նշենք, որ չորեքշաբթի Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։

ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ավելի վաղ հայտնել էր, որ հինգշաբթի Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու բանակցությունների արդյունքները և ներկայացնելու ամերիկյան կողմի առաջարկները, որոնք նախապես քննարկվել են Կիևի և եվրոպական երկրների հետ։

Share.