Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի

Անթալիայում COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:

Share.