Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ պատկերացում ունի Դոնբասում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը կարծում է, թե վերահսկում է Դոնբասի այն տարածքների մոտ կեսը, որոնք շարունակում են գտնվել ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։

«Խոսքը տարածքի կեսի մասին է, ոչ թե մեկ գյուղի։ Նրանք իսկապես նման հայտարարություններ են անում։ Մեր թիմում հարցնում են՝ ինչպե՞ս կարող են ընդհանրապես նման բան ասել, երբ մեր զինվորներն այնտեղ են։ Պուտինն ապրում է այլ իրականության մեջ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Կիևը պատրաստ է բարձր մակարդակով՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ հանդիպման, սակայն կասկածում է, որ ռուսական կողմը պատրաստ է դրան։

«Մենք պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման, բայց վստահ չեմ՝ արդյոք ռուսներն էլ են պատրաստ»,- նշել է նա։

Share.