Սոցցանցերում հայտնվել են Կրակովում սարսափելի հրաձգության և կրակողի ձերբակալության տեսագրությունները։
Հայտնվել են նաև կրակողի ձերբակալության տեսագրությունները։ Ձերբակալության ընթացքում վիրավորվել են նաև ոստիկաններ։

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակում։ Լեհական լրատվամիջոցների տվյալներով, տղամարդն ավտոմեքենայով մտել է հրապարակ և կրակ բացել պատահական անցորդների ուղղությամբ։ Զոհվել է վեց մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

Ոստիկանները վիրավորել և ձերբակալել են կասկածյալին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են։

Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ կասկածյալը Լեհաստանի քաղաքացի է՝ «ծայրահեղ աջ հայացքներով»։

Ավելի ուշ կրակողի տանը հայտնաբերվել է երեք մարդու դի՝ ենթադրաբար նրա հարազատների։

Share.