Կրակովում ոստիկանները նախազգուշական կրակ են բացել, ապա կրակել Կապելանկա փողոցի տարածքում գտնվող՝ դանակով զինված 23-ամյա տղամարդու ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը՝ ժամը երեքից քիչ անց, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից մոտ 12 ժամ անց, հայտնում է լեհական RMF 24 ռադիոկայանը։
Փոքր Լեհաստանի վոյևոդության ոստիկանության տվյալներով, կանչով ժամանած աշխատակիցները նախ նախազգուշական կրակոցներ են արձակել, ապա ոստիկաններից մեկը կրակել է տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել է։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տղամարդը դեն է նետել դանակը, ինչից հետո նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց։
Տարածաշրջանային ոստիկանության ներկայացուցիչ Կատաժինա Ցիսլոն հայտնել է, որ նախնական տվյալներով, ձերբակալվածը կարող է հոգեկան խանգարում ունենալ։
Նա ընդգծել է, որ գիշերային միջադեպը կապված չէ նախորդ օրը Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ։
Շաբաթ օրը քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Տուժածների թվում եղել են ոստիկաններ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
