ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում, և Հանրապետական կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում կրած պարտություններից հետո կարող է փորձել պատասխանատվությունը բարդել իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վրա. հայտնում է CNN-ը։

«Թրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում։ Նրան իսկապես մոլորեցրել են։ Եվ ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար»,- CNN-ին ասել է նախագահի խորհրդականներից մեկը։

Միևնույն ժամանակ, CNN-ի տեղեկություններով, Թրամփը պատրաստվում է ընդլայնել նախագահական լիազորությունների կիրառումը՝ Կոնգրեսի նկատմամբ դեմոկրատների վերահսկողության հաստատումից հետո իր քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։

Հեռուստաընկերության աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի թիմը ամիսներ շարունակ ուսումնասիրել է մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ ներգաղթի քաղաքականության, դաշնային բյուջետային ծախսերի և վարչակազմի այլ առաջնահերթությունների հարցերում Կոնգրեսի հավանությունը շրջանցելու հնարավորությունները։

Նախագահի խորհրդականների խոսքով՝ Թրամփը պատրաստ է առավելագույնս օգտագործել նախագահական լիազորությունները և ընդլայնել դրանց կիրառման սահմանները՝ իր նպատակներին հասնելու համար։

Share.