Չինաստանը հաստատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ շփումները՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի առաջին եռակողմ հանդիպման կազմակերպման շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Պարբերականի տվյալներով՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Պեկինը հանդիպման կազմակերպման հարցով կապի մեջ է շահագրգիռ կողմերի հետ։
Այնուամենայնիվ, հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի հայտարարվել։
