Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել 2027-2028 թվականներին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է գործընթաց, որի արդյունքում պետք է վերջնական որոշում կայացվի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ։

Միաժամանակ Փաշինյանն ընդունել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու միջև։

Share.