Իրանի անվտանգության ուժերը վերջին 4 օրերին երկրի քրդաբնակ Բուքանի և Ուշնավիեի քաղաքներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալել են առնվազն 7 քուրդ բնակչի, այդ թվում՝ սուննի հոգևորականի։ Այս մասին հայտնում է նորվեգական «Hengaw» իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են առանց խուզարկության կամ ձերբակալության դատական թույլտվությունների, իսկ ուժայինները կիրառել են բռնություն։ Ձերբակալվածների գտնվելու վայրի և նրանց առաջադրված հնարավոր մեղադրանքների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։

«Hengaw»-ի տվյալների համաձայն՝ միայն հոկտեմբերին Իրանում ձերբակալվել է առնվազն 64 քուրդ, ինչը երկրի ամբողջ տարածքում այդ ամսվա ընթացքում արձանագրված 124 ձերբակալության դեպքերի կեսից ավելին է։

Իրանում ձերբակալությունների աճը տեղի է ունենում նոր բողոքի ցույցերի հնարավորության և քրդաբնակ շրջաններում անվտանգության ուժերի գործողությունների ակտիվացման ֆոնին։

Ermenihaber

Share.