ԱՄՆ Օրեգոն նահանգի Մակմինվիլ քաղաքից հարավ-արևելք երկու ուղղաթիռների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է Յամհիլ շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Բուժաշխատողները և իրավապահ մարմինների աշխատակիցները հաստատել են, որ Robinson ուղղաթիռում գտնվել է երկու մարդ, իսկ Airbus-ում՝ մեկ: Բոլոր երեքն էլ զոհվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ականատեսները երկու ուղղաթիռների անկման մասին հայտնել են հոկտեմբերի 29-ին տեղական ժամանակով մոտ 14:10-ին (Երևանի ժամանակով հոկտեմբերի 30-ին՝ 01:10-ին): Դեպքի վայրում հայտնաբերել են Robinson R22-ի և Airbus AS350B3-ի բեկորները

Share.