ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների տարբերակները. հայտնում է The Wall Street Journal-ը։

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը, ներկա են եղել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և գեներալ Դեն Քեյնը։

Իսկ իսրայելական Kan News-ը գրում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 10 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել Իսրայելի ռազմաօդային բազաներում։

Հաղորդվում է, որ օդային փոխադրումները ներառել են նաև Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Կատարը։

Share.