Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար, քանի որ Ռուսաստանը տրամադրված է հասնել երկարաժամկետ խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները չեն նշանակում հրադադար։ Մենք հրադադար չենք ցանկանում։ Մենք խաղաղություն ենք ցանկանում», – հայտարարել է Պեսկովը։
