Ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, ժամանել է Ատլանտա՝ Մեծ քսանյակի (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար: Կառավարական օդանավը վայրէջք է կատարել Ջորջիա նահանգի մայրաքաղաքի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպումը կանցկացվի Ատլանտայում հոկտեմբերի 30-31-ը: Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը առանցքային իրադարձություն կդառնա դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք «Քսանյակի» ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որոշումն այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ կմեկնի Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, դեռևս կայացված չէ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անշուշտ կցանկանար տեսնել Պուտինին գագաթնաժողովում: G20-ի բարձր մակարդակի հանդիպումը կանցկացվի Մայամիի շրջակայքում գտնվող Դորալ քաղաքում:

Share.