Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է։

«Այս պահին այնտեղ ստեղծված ծայրահեղ իրավիճակը ծանր հումանիտար աղետ է և լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ ամբողջ քաղաքը բառացիորեն պատված է ուկրաինական ականներով և պայթուցիկ սարքերով», — ասել է պատրիարքը՝ Ալյոշկիում մարդասիրական գործողության մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում։

Share.