Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի

Ադրբեջանի  նախագահ Իլհամ  Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին։

Ադրբեջանը գագաթնաժողովում կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ինչպես հաղորդում է  ադրբեջանական Report գործակալությունը, Ալիևի բացակայությունը պայմանավորված է նախապես ծրագրված միջոցառումներով և աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով։

Գործակալության տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը Բաքվում կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջին առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցների պարգևատրման արարողությանը։ Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին նախատեսված են առաջնության եզրափակիչ հանդիպումը և փակման պաշտոնական արարողությունը, իսկ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը պարգևատրման միջոցառմանը ծրագրված է եղել նախապես։

Ալիևի հանձնարարությամբ Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Ադրբեջանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցեն նաև գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված մյուս միջոցառումներին։

Share.