Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե իրենք, այլ՝ Իրանն է պատերազմ սկսել։

«Մենք չենք սկսել Իրանի հետ պատերազմը։ Իրանը պատերազմ է սկսել մեր դեմ»,- ասել է նա։ Ըստ Թրամփի. «Իրանցիները հիանալի զենքեր են արտադրում։ Նրանք շատ խելացի մարդիկ են, բայց մենք նրանց ջախջախեցինք»։

ԱՄՆ նախագահի խոսքով. «Իրանն այժմ ունի հրթիռ, որը, ըստ էության, հասել է Եվրոպա։ Նրանք չպետք է նման հրթիռ ունենային։ Մենք ասացինք՝ «Գրողը տանի, նրանք որտեղի՞ց են դա ստացել»։

Նա պնդել է. «Նրանք կհարվածեին մեր քաղաքներին։ Կհարվածեին Սան Դիեգոյին և Լոս Անջելեսին»։

Խոսելով հրադադարի մասին, ԱՄՆ նախագահը նշել է. «Մենք մի փոքր հրադադար հաստատեցինք, որը երբեք առանձնապես չէի հավանել։ Ես դա ժամանակի կորուստ էի համարում։

Հրադադարը պարզապես ժամանակի կորուստ էր»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ակնկալում էր նավթի գների զգալի աճ և պատրաստ էր դրան։ Նրա խոսքով՝ այլընտրանք չկար։

Խոսելով մաքսատուրքերի մասին, ԱՄՆ նախագահն ասել է. «Մաքսատուրքերը գնաճ չեն առաջացնում։ Դրանք հաջողություն, աճ և աշխատատեղեր են ապահովում։ Ահա թե ինչի են դրանք հանգեցնում»։

Թրամփը հայտարարել է, որ աշխարհի առաջնորդները Միացյալ Նահանգները համարում են աշխարհի ամենահզոր երկիրը. «Աշխարհը փլուզվում է, իսկ մենք ավելի լավ վիճակում ենք, քան երբևէ»։

Share.