Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին անցկացված ցույցերից հետո ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1400 հազար մարդու։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Ամբողջ երկրում ձերբակալվել է 1435 մարդ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ցույցերի ընթացքում տուժել է 267 ոստիկան։ Վնասվածքներ է ստացել նաև 250 ցուցարար։
Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ։
Հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո երկրի ներքին գործերի նախարարությունը խոստացել էր հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների և ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։ Մի շարք քաղաքներում իշխանություններն արգելել էին փողոցային ցույցերը և պարետային ժամ սահմանել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ի ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) մասնակիցների թիվը գնահատել է 800 հազար։
