Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 360.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.11 դրամ (նվազել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357–359 դրամով, վաճառվում է 361.5-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-400.5 դրամով, վաճառվում է 406–412 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.26 դրամով, վաճառվում է 4.46–4.61 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 358–359 դրամով, վաճառվում՝ 362 դրամով:

Եվրոն գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:

Ռուբլին գնվում է 4.23 դրամով, վաճառվում է 4.30 դրամով:

Share.