Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

Դուբայի առևտրաարդյունաբերական պալատը գործարկել է աշխարհում առաջին ԱԲ գործակալների հարթակը, որը նախատեսված է բիզնես գործընթացների ավտոմատացման համար։ Այս մասին X-ում հայտնել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։

«Դուբայի առևտրաարդյունաբերական պալատը մեկնարկում է Chamber AI Hub նախագիծը։ Այն բիզնեսի համար նախատեսված ԱԲ-գործակալների աշխարհում առաջին թվային հարթակն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հարթակում ներկայացված են 22 մասնագիտացված ԱԲ-օգնականներ, որոնք Դուբայի գործարարներին հնարավորություն են տալիս օգտվել պատրաստի լուծումներից՝ վարչական ու օպերատիվ բազմաթիվ խնդիրներ լուծելու համար։

Կառույցից ընդգծել են, որ էմիրության պալատի անդամները կարող են ընտրել հենց իրենց բիզնեսի կարիքներին համապատասխանող ԱԲ-օգնականներ և ձևավորել առավել շահավետ բաժանորդագրության փաթեթներ։

Share.