Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի ժամանակակից պատմության մեջ առաջին քաղաքական գործիչը, ում հաջողվել է հաղթել նախագահական մրցավազքում առաջին փուլում հետ մնալուց հետո:
Նախնական հաշվարկով՝ նա ստացել է ձայների 51,79%-ը։
Լուլա դա Սիլվայի օգտին ձայն է տվել 64,256,232 ընտրող: Նրա մրցակից Ֆլավիու Բոլսոնարուն ստացել է 48,21% (նրան աջակցել է 59,826,041 մարդ):
Աջ քաղաքական գործիչ և Բրազիլիայի նախագահի թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուն հայտնել է, որ հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները և պահանջելու է դրանց չեղարկումը:
«Անհնար է ճանաչել ընտրությունների արդյունքներն այն համատեքստում, որում այս ամենը տեղի ունեցավ: Մենք կներգրավենք մեր իրավաբանական թիմին, մենք հասնելու ենք այս ընտրությունների չեղարկմանը», – ասել է նա՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
Բոլսոնարուն նշել է, որ համաձայն չէ քվեարկության ժամանակի երկարաձգման հետ, որն ընդունվել է «Գերագույն դաշնային դատարանում Լուլայի ընկերների կողմից»:
«Անհնար է բացատրել այն, ինչ տեղի ունեցավ», – ասել է նա:
