Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթանակ տանելուց հետո հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում կախված լինել այլ պետություններից։
«Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի»,- ասել է նախագահը։
Լուլան նաև հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակից հետո իշխանությունը պետք է ծառայի երկրի բոլոր քաղաքացիներին։
«Երբ մենք հաղթում ենք ընտրություններում, այլևս հակառակորդներ չունենք։ Ես պետք է կառավարեմ 215 միլիոն մարդու համար»,- նշել է նա։
Նախագահը վստահեցրել է, որ մտադիր է իր պաշտոնավարման ընթացքում հասնել նշանակալի արդյունքների։
«Ես պատրաստվում եմ այս երկրի պատմության մեջ լավագույն նախագահական ժամկետն ապահովել։ Կարող եք վստահ լինել դրանում»,- ասել է Լուլան։
Նա նաև իր հաջողությունը կապել է Աստծո աջակցության և երկրի քաղաքացիների ցուցաբերած ուժի հետ։
«Ես միշտ մտածում եմ, որ Աստված շատ առատաձեռն է եղել իմ նկատմամբ։ Կան շատ մարդիկ, որոնք ինձնից ավելի պատրաստված են, ավելի շատ դիպլոմներ ունեն, ավելի շատ գրքեր են կարդացել և ավելի շատ են սովորել։ Այդ դեպքում ինչո՞ւ Աստված ընտրեց ինձ։ Ես միշտ հավատացել եմ, որ Աստծո մատն իմ գլխին է»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն և երկրի տղամարդկանց ու կանանց իրենց ցուցաբերած աջակցության համար։
