Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ նամակ են հղել Եվրահանձնաժողովին, որում պահանջել են հետաքննություն անցկացնել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նկատմամբ՝ մարզական ոլորտում նրա գերիշխող դիրքի պատճառով: Այս մասին հայտնել է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով փաստաթղթին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան ՖԻՖԱ-ի դեմ բողոք էր ներկայացրել դեռևս 2024 թվականին: Դրանում պնդվում էր, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «չարաշահում է իր գերիշխող դիրքը» շուկայում՝ այլ լիգաներին պարտադրելով խաղերի իր օրացույցը: Բացի այդ, ինչպես ընդգծվում էր դիմումի մեջ, ՖԻՖԱ-ն հանդես է գալիս և՛ որպես մրցաշարերի կազմակերպիչ, և՛ որպես ղեկավար մարմին, ինչը շահերի բախում է ստեղծում: Անանուն եվրոպացի պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ ԵՀ-ն այս բողոքը թողել է «սառցախցիկում»:
Եվրահանձնաժողովը պատգամավորների խումբը կարծում է, որ կազմակերպության գործողությունները մտահոգություն են առաջացնում սեփական առևտրային շահերն առաջ մղելու համար կարգավորող լիազորությունների օգտագործման վերաբերյալ: Եվրապատգամավորներից մեկն ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն միաժամանակ և՛ մրցավար է, և՛ փրոմոութեր, իսկ Եվրամիությունը պետք է վստահ լինի, որ մրցավարը բիզնեսը չի դնում մարդկանցից վեր:
