Տիբեթի լեռնային շրջանում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 32-ը՝ վիրավորվել։
Երկրաշարժից հետո իշխանությունները արտակարգ իրավիճակների ռեժիմ են հայտարարել և փրկարարական խմբեր ուղարկել աղետի գոտի։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ավերվել է 339 բնակելի տուն, իսկ տարածաշրջանում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ դադարել է։
Ժայռաբեկորների անկման հետևանքով մի շարք ճանապարհներ փակվել են, ինչը դժվարացնում է փրկարարների մուտքը տուժած բնակավայրեր։
Ուժեղ ցնցումները զգացվել են նաև Տիբեթի Չամդո և Նյինչի քաղաքներում։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Տիբեթն ու Նեպալը մեծապես տուժել էին սառցադաշտի փլուզման հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից և սողանքներից։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 1400 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ մինչ օրս համարվում են անհետ կորած։
