Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Կալինինգրադի մարզում կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող «Սու-30» բազմաթիրախային կործանիչը։ Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ վայրում։ Թռիչքն իրականացվել է առանց մարտակազմի։ Անձնակազմին տարհանել է ցամաքային որոնողափրկարարական խումբը։

Տեղական «Klops.ru» պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ կործանիչը վթարի է ենթարկվել Չեռնյախովսկի մերձակայքում՝ Կալինինգրադից մոտ 80 կմ դեպի արևելք ընկած տարածքում։

Share.