Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք, վերլուծում ենք և ըստ այդմ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը: Ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցին:

«Մեզ հայտնի չէ որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ իքս թվով պետություններ կարող են իգրեկին կամ իգրեկներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ»,-նշել է նա:

Միրզոյանն ընդգծել է, որ քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, ավանդական կապերը՝ ՌԴ-ի հետ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ, կարևոր են:

«Բայց կա մեկ բան, որ գերկարևոր է, կարևոր՝ ամեն ինչից, դա ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունն է, հետևաբար՝ մեր դիրքորոշումը կլինի սերտորեն պայմանավորված նշածս հանգամանքով»-հավելել է ԱԳՄԱ նախարարը:

Share.