Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները կարող են մարդկության համար գոյաբանական սպառնալիք ներկայացնել, թույլ է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասկը։

«Կարծում եմ՝ կա որոշակի հավանականություն, որ դա կարող է լինել գոյաբանական սպառնալիք։ Բայց ես ոչինչ չեմ կարող անել դա կանգնեցնելու համար։ Ուստի եկել եմ այն եզրակացության, որ ունեմ երկու տարբերակ՝ լինել մասնակից կամ դիտորդ։ Կարծում եմ՝ մասնակից լինելն ավելի հետաքրքիր է»,- ասել է նա ամերիկացի գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնի փոդքաստում։

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան տեխնոլոգիական Anthropic ընկերության տնօրեն Դարիո Ամոդեին հրապարակել է հոդված՝ կոչ անելով դանդաղեցնել առաջադեմ ԱԲ մոդելների զարգացման տեմպերը։ Նա կարծիք է հայտնել, որ առաջադեմ ԱԲ տեխնոլոգիաների վրա աշխատանքի արագության համակարգված դանդաղեցման շնորհիվ ԱԲ ընկերությունները կկարողանան շահել լրացուցիչ մեկ-երկու տարի, նախքան մոդելները կհասնեն զարգացման կրիտիկական մակարդակների, և խուսափել լուրջ սխալ հաշվարկներից։ Այս կանխատեսման հետ համաձայնել են Մասկը, ինչպես նաև OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հայտարարել է, որ ինքը մտավախություններ չունի այն մասին, թե ԱԲ-ի զարգացումը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկության գոյությանը։ Նա այն ժամանակ ընդգծել էր, որ ամենակարևորը համարում է ապահովել ԱՄՆ-ի գերազանցությունը Չինաստանի և այլ երկրների նկատմամբ այս մշակումների ոլորտում։

Share.