Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ ուժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա տարածաշրջանից, Հորմուզի նեղուցը կբացվի», – նրա խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։
Աքրամինիայի համոզմամբ՝ այդ դեպքում տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ կհաստատվի հավաքական անվտանգություն, իսկ համաշխարհային տնտեսության վիճակը կբարելավվի։
«Եթե նրանք դուրս չգան, ապա մենք նրանց դուրս կմղենք», – ավելացրել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչը։
