Հունական Սալոնիկ քաղաքում գտնվող նավահանգստի մաքսավորները հայտնաբերել և առգրավել են 24 արկղ՝ ավելի քան 3 հազար միավոր սառը զենքով։ Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնել է ERT-news հեռուստաալիքը։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության (AADE) աշխատակիցները պլանային ընտրանքային ստուգումների ընթացքում հայտնաբերել են կասկածելի կոնտեյներ։ Այն զննելու համար օգտագործվել է շարժական ռենտգենային համակարգ։ Կոնտեյները ժամանել էր չինական նավահանգստից։
Ապրանքի ուղեկցող փաստաթղթերում նշված էր, որ տեղափոխվում են «արևապաշտպան ակնոցներ, ուլունքներ», իսկ վերջնական ստացողը Բուլղարիայի մի ընկերություն է։ Լրացուցիչ զննությունից հետո կոնտեյներում հայտնաբերվել են 3081 միավոր սառը զենք պարունակող արկղեր։
