Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։
Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ֆիդանին դիմավորել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայիբովը։
ԱՓՎՄԽ գագաթնաժողովը անցկացվում է Բաքվում և միավորում է մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու համար տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերը։
Ավելի վաղ միջոցառմանը մասնակցելու համար Ադրբեջան էին ժամանել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
