ՆԱՏՕ-ն սկսել է Ռուսաստանի միջուկային զսպմանն ուղղված ամենամյա «Անկոտրումկեսօր» (Steadfast Noon) զորավարժությունները,որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։
Զորավարժություններին մասնակցում են 17 երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Ներգրավված է ավելի քան 70 օդանավ, այդ թվում՝ F-35 կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և լիցքավորող օդանավեր։
Վարժանքների ընթացքում մշակվում են միջուկային զինամթերքի հետ վարվելու ընթացակարգերը, դրա անվտանգ տեղափոխումը ստորգետնյա պահեստներից դեպի օդանավեր, ինչպես նաև անձնակազմերի նախապատրաստումը մարտական թռիչքներին։ Օգտագործվում են ուսումնական մակետներ՝ առանց մարտագլխիկների։ Իրական միջուկային զենք չի կիրառվում։
Գերմանիան Իտալիայի հյուսիսում գտնվող Ավիանո ավիաբազա է տեղափոխել երեք Tornado կործանիչ-ռմբակոծիչ՝ Բյուխելում տեղակայված 33-րդ մարտավարական ավիաթևից։ Բյուխելի ավիաբազայում պահվում է ամերիկյան միջուկային զինամթերք, որը նախատեսված է ՆԱՏՕ-ի ուժերի համատեղ օգտագործման համար։
